Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վալերի Օսիպյանը կմանրամասնի հունվարին

Վալերի Օսիպյանը կմանրամասնի հունվարին
21.12.2018 | 02:17

Վերջին մի քանի ամսում տեսանելիորեն ավելացել է վթարների քանակը։ Համենայն դեպս, երթևեկելիս դա պարզ երևում է։ Արդյո՞ք մեր տեսածը կարելի է համարել զուտ աչքով գնահատված, թե՞ այդ մասին վկայում է նաև վիճակագրությունը, և եթե այդպիսի թվեր կան, ապա ո՞րն է վթարների քանակի ավելացման պատճառը։

«Մենք այդ ամբողջ տեղեկատվությանը տիրապետում ենք և վերլուծություններ ենք իրականացնում, արդյունքների մասին ավելի մանրամասն կներկայացնենք հունվարին։ Ի դեպ, Ձեր ուշադրությունը կհրավիրենք նաև միջազգային պրակտիկայի վրա, ըստ որի, Ձեզ համար էլ պարզ կլինի, որ այդ մասով Հայաստանում այնքան էլ ամեն ինչ վատ չէ։ ՀՀ-ի ոստիկանությունը տիրապետում է ամբողջ իրավիճակին և օպերատիվ տեղեկատվությանը։ Իսկ մինչ մենք ամբողջական կներկայացնենք մեր վերլուծությունները, ասեմ, որ այդ վթարների համար կարող են մի քանի պատճառներ լինել։ Առաջին` այս տարվա հունվարից մինչ օրս մի քանի անգամ ավելացել են մեքենաների ներկրման ծավալները։ Երկրորդ՝ մեքենաների տեխնիկական միջոցների՝ անվադողերի մաշվածությունը կարող է լինել։ Սրանց գումարվում են նաև եղանակային պայմանները Երևանից դուրս, թեև առավոտյան վաղ ժամերին մայրաքաղաքի ճանապարհներին ևս նկատվում են սառցապատ հատվածներ։ Բնականաբար, այս ամենը չի կարող ազդեցություն չունենալ ավտոճանապարհային վթարների առաջացման վրա»,- գործադիրի նիստից հետո պատասխանելով մեր հարցին` ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ